• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Դանանգ քաղաք:

30 մարտի, 2023
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Դանանգ քաղաք:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ մարտի 30-ից ապրիլի 3-ը ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն աշխատանքային այցով գտնվում էր Դանանգ քաղաքում:

Աշխատանքային այցի ընթացքում դեսպան Կաժոյանը հանդիպեց Դանանգ քաղաքի ժողովրդական կոմիտեի արտաքին կապերի դեպարտամենտի պետ պարոն Հույն Դուք Չուոնգի և Դանանգի բարեկամության կազմակերպությունների միության նախագահ պարոն Նգույեն Նյոք Բինի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր՝ մասնավորապես Վանաձոր և Դանանգ քաղաքների միջև քույր-քաղաքների փոխըմբռնման հուշագրի կնքումը, Դանանգում Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի ստեղծումը և այլ խնդիրներ։

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպանը նաև այցելեց Դանանգում Վիետնամի Ամերիկյան համալսարան, որտեղ հանդիպեց համալսարանի տնօրենների և կառավարման խորհուրդների նախագահ տիկին Բին Տի Նգույեն Չանի, Վիետնամում համալսարանի ներկայացուցիչների գրասենյակի ղեկավար, Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի փոխնախագահ պարոն Ձունգ Ման Քուոնգի, դասախոսների և վարչական պատասխանատուների հետ։ Հանդիպումների ընթացքում պարոն Կաժոյանը քննարկեց Վիետնամի ամերիկյան համալսարանի և Հայաստանի համալսարանների միջև փոխըմբռնման հուշագրերի կնքման հնարավորությունը և հետագա համագործակցության հեռանկարները։

Դեսպան Կաժոյանը, որպես պատվավոր հյուր, մասնակցեց Միսս Հարավ-Արևելյան Ասիա գործարար կին 2023 թ․ մրցույթի եզրափակիչ փուլին։ Մրցույթն անցկացվում է ամեն տարի Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և Հարավ-Արևելյան Ասիայի այլ երկրների հաջողակ կին գործարարների մասնակցությամբ։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Վիետնամի ներկայացուցիչը:

Դանանգ կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին ուղեկցում էր ՀՀ դեսպանի օգնական՝ տիկին Նգույեն Թան Թամը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: